Իմ բանաստեղծությունները

              Իմ  գարունը
 
Մեղմ  մի  զեփյուռ  գարնան  շնչից ,
Գարնան  սարից  գլորված
Այսօր  հանկարծ  մոտ  եկավ  ինձ
Ու  կարեկցանքով  ասաց .
-Չեմ  հասկանում` ինչու  այդքան
Մոլորված  ես  ու  տխուր,
Երբ  արևը  գարնանային
Միշտ  ժպտուն  է  ու  խնդուն,
Նա  և  կյանք  է  ազատության
Եվ` թոթովանք  է  հոգու ...
Է~հ,- ասացի ,-ազատությունը  գարնան
Բնությանն  է  պատկանում...
Բնությունն  էլ ,ըստ  օրենքի ,
Այն  հզորներին  է  սփռում ,
Իսկ  ես  չնչին  մի  արարած
Տառապում  եմ  աշխարհում ,
Եվ  ինձ  համար  այդ  գարունը
Մի  նոր  վիշտ  է  պատճառում ...


Թող  նրա  աչքերն  ինձ  լուսավորեն
Արևը  մայր  մտնելուց  հետո...
Եվ  նրա  ձայնում  ջութակի  հնչյունները
Իմ  լսելիք  վերջին  հնչյունները  լինեն...



Քեզանից  հեռու  քեզ  հետ  եմ  եղել ,
Ապրել  եմ  գիրկդ  գալու  վառ  հույսով ,
Սիրատենչ  սիրտս  հանգիստ  չի  եղել ,
Միշտ  քեզ  է  ձգտել  անգամ  երազով ...

Բայց  ահա  թողած  մթին  խցիկը `
Դուրս  եկա  նորից  արևի  լույսի .
Եվ  ինձ  ասացին.< Քո  այն  աղջիկը
Դարձել  է  վաղուց  կինը  ուրիշի > ...

Ինչպես  մի  բմբուլ  կյանքի  փոթորկից
Սլանում  եմ  ես  անհայտ  ուղղությամբ ,
Բայց  որն  է  կղզին  իմ  խենթ  վայրէջքի ,
Որտեղ  կանգ  առնեմ  ու  հանգստանամ .../ 20.07.1967թ./




        Մանկություն 


Կար  ժամանակ, երբ  ես  փոքըր
Ապրում  էի  պարտեզում ,
Չիմանալով  կյանքի  վիշտը
Վազում  էի  ու  խնդում ...


Պոկում  էի  ծաղիկները
Եվ  նրանցով  փունջ  կապում , 
Թռչում  էի  ինչպես  թիթեռ ,
Մորըս  գիրկն  էի  ընկնում ...


Մայրս  ուրախ  գրկում  էր  ինձ ,
Համբույրներով  ողողում 
Եվ  ժպիտը  իր  երեսին
Ծաղիկներն  էր  համբուրում ...


Անցան  օրեր  ու  տարիներ`
Դատարկ  կյանքով  պարուրված .
Ինչի  եկան, ուր  գնացին ...
Ինձ  մնաց  վիշտ  մի  անհայտ .../ 15.11.1961թ./




Ուր  որ  գնամ` չեմ  մոռանա
Ես  քո  դեմքը  մայրական ,
Քո  ժպիտը` ուրախ  դեմքիդ 
Որ  սիրում  եմ  ես  այնքան ...


Այժմ  ես  լու~ռ  մի  անկյունում
Նստած  մենակ  ու  մոլոր 
Քո  նկարը` իմ  սեղանին ,
Նայում  եմ  մեծ  կարոտով .../20.01.1962թ./


            Զնդանում


Զնդանի  մեջ  պատերը  սև
Ուր  հնամյա  դարերի
Տառապանքի  մի  շղթա  կա -
Ով  կարող  է  այն  հալի ?...
Քանի  դարեր  իրենց  ուժով
Միշտ  փորձել  են  տաշել  այն ,
Քանի~ դարեր  իրենց  շնչով
Միշտ  փորձել  են  այրել  այն...
Բայց  դու, Աստված, կամ` մարդ  հանճար ,
Միշտ  էլ  կոփել  ես  նրան ...


Մութ  զնդանի  հեռու  խորքում
Ու  տանջալի  օրերի
Ես  ու  մահը  միշտ  իրար  հետ
Այնպե~ս  հաշտ  ենք, հարգալի .../18.01.1963թ./
   
               
               Տեսիլք


Կգան  նորից  վառ  գարուններ
Եվ  ծաղիկներ  անհամար ,
Կգան  նորից  ուրախ  օրեր
Քո  պարտեզում  հրավառ ...


Բայց  դու  երբեք  էլ  չես  գալու ,
Ինչպես  գարուն  ու  ծաղիկ .
Գիտեմ` սիրտըդ  դու  ում  տվիր 
Պարտեզներում  այն  գողտրիկ ...


     Կապույտ  լուսնկա


Մի  կապույտ  գիշեր  լուսնկա
Սրտիս  վիշտը  մոռացած,
Ցանկապատով  այգին  մտա ,
Սիրո  բույրով  արբեցած ...


Երջանկության  փունջ  կապեցի
Ծաղիկներով  գունավոր ,
Սիրո  խոսքեր  շշնջացի
Գիշերվա  մեջ  մենավոր :


Պատուհանը  ես  բաց  գտա ,
Ինչպես  անցած  մի  գիշեր .
Ավա~ղ  այնտեղ  ոչ  ոք  չկար -
Նա  փախել  էր  այս  գիշեր .../08.02.1962թ./




                                                                      ԳԻՇԵՐ 


      Գիշերվա  խավարը  ավելի  է  պայծառացնում  ցերեկվա  լույսը: Պետք  է  հալեցնել  ատելության  ամենակարծր  սառույցը : Այստեղի  տխուր  մեռելային  մթնոլորտը  հետզհետե  ինձ  ենթարկեց  իրեն...<Այնտեղի> ուրախ  ցնծագին  մթնոլորտը  իրեն  ձգեց  կենսունակության  անկապտելի  ուժով   ...Օտար  սրտեր  քաղցրացրած  թախիծը  թափանցում  է  մինչև  հոգու  խորքը` ալեկոծելով  սիրտը , արցունք  քամեցնելով  աչքերից...Հոգիս  լցվել  է  պայծառ  հավատի  ցոլքերով...Խավարի  մեջ  առկայծեց  լույսի  մի  շող...Հոգիս  ամրացնող  մի  ուժ  տվեք...Քունը  վրեժ  է  լուծում  սարսափելի  իրականությունից...Նրա  աչքերի  մեջ  մի  աստղ  են  քամել ...

                                                             ԱՆԹԵՎ  ԵՐԱԶԱՆՔ 


      Ուզում  եմ  պառկել  ու  քնել ...Ուղեղս  սկզբից  փոքր  արագությունով, բայց` հաստատ, ինչ որ  ինձ  անհայտ  ուղղություն  է  վերցնում: Մերթ  ընդ  մերթ  զարգացնելով  ուղղությունը  սլանում  է  կանաչ  մարգագետիններով, ծովեզրյա  տարածություններով, բարձրանում  բլուրներ, որից  հետո  ընկնում  վեհերի  ու  վիհերի  օդային  տարածության  մեջ, լողում  Իտալիայի  գեղեցիկ  ու  արտահայտիչ, պատկերավոր  ու  հիասքանչ  բնության  կախարդիչ  հրավերքի  ալիքի  տակ...Այնուհետև  մուտք  գործում  արվեստի  և  գրականության, պատմության  բնագավառի  խորխորատները  և  ուժեղ  ֆանտազիայի  բազմահնչուն  բախման  հետևանքով  ընկնում  երաժշտական  աշխարհ, որը  իր  փափուկ  ալիքների  վրայով  ինձ  ճոճելով,օրորելով` ընկղմում  է  նիրհի  մեջ...

            ՏԵՆՉ


Մանուկ  էի  ես  փոքր ,
Ինչպես  բողբոջը  գարնան ,
Սիրում  էի  ծաղիկներ
Եվ  թիթեռներ  թռվռան :


Ճերմակ- ճերմակ  աղավնի
Ինչքան  ասես  ունեի
Եվ  վաղորդյան  ցողի  պես
Մաքուր  հոգի  ունեի :


Միշտ  մաքուր  է  ամեն  ինչ-
Այդպես  էի  հասկանում .
Մեծ  աշխարհի  բարքերը
Անհայտ  էին  ինձ  մնում :


Մեծանում  էի  օրեցօր
Հոգիս`  խորը  միշտ  քնած ,
Կյանքի  վիշտը  ինձ  համար
Միշտ  մնում  էր  թաքնված :


Ալեկոծվում  է  հոգիս
Տարիների  հարվածից ,
Մութ  ամպեր  են  իջել  վրաս
Անմիտ  քայլի  երեսից :


Ծաղկած  օրեր  ես  կորցրի
Փշալարի  ետևում ,
Անսիրտ  մարդկանց  երեսից
Ազատություն  եմ  գոչում .../ 08.01.1962թ./


                                                                        ՆՈՎԵԼ 
      Աշուն  էր...մռայլ  ու  փոթորկոտ  գիշեր...Հանկարծ  լսվեց  մի  ահեղ  որոտյուն : Լեռներն  ու  ձորերն  էլ  արձագանքեցին  նրան :Խավար  երկինքը  բոցավառվեց  մի  կապույտ  բոցով ...Ահեղ  թնդյունից  գետինը  երերաց, երկհարկանի  շենքը  հիմքից  տատանվեց,  և  սենյակի  պատուհանները  սկսեցին  դողալ...Սեղանի  վրայի  ջրով  լի  ծաղկամանը  ճչալով  ներքև  գլորվեց` աղմուկով  լցնելով  սենյակը : Սաքոն  սարսափահար  վեր  թռավ  անկողնուց, շտապ  ոտքի  կանգնեց, աշխատելով  հասկանալ  եղածը...Նա  իր  քնաթաթախ  աչքերով  սկսեց  խուզարկել  իր  աղքատիկ  բնակարանը...Հատակին  նկատելով  փշրված  ծաղկամանը` թափթփված  ծաղիկների  հետ  միասին, սարսռաց, համակվեց  մի  ինչ որ  խորհրդավոր  վախի  զգացումով...Հուշիկ  քայլերով  մոտենալով  ծաղկամանի  կտորներին, թախծոտ, կարեկից  աչքերով  նայելով  ավերակին, խորը < ա~խ >  քաշեց  և  թուլացած  փռվեց  հատակին ...Բնական  տարերքի  ցասումից  փշրվել  էր  վաղաժամ  մահացած  իր  սիրեցյալի  վերջին  նվերը,  իր  վերջին  մխիթարանքը ... / 23.12.1962թ. /

                                                                 ԵՐԱԶԱՆՔ


      Ինչ  պետք  է  ունենամ   դրսում   -  մի  ոսկե  կիսալուսին, որի  վրա  կանգնած  կլինի    ջութակահարը ` նվագելիս ...իսկ  մի  աղջիկ  ոտքերը  կախած  կլինի   լուսնյակից  ու  կնվագի    կիթառը ...Ես  այն  ոսկե  բարակ  շղթայով  կկախեմ  վզիցս ...սև  բլուզի  վրայից ...



                                                              ԱՐԵՎԱԾԱԳ 


    Արևի  առաջին  կարմիր  շողերն  ընկնելով  երկնաքեր  սարի  ձյունազարդ  գագաթին` զարդարում  են  նրան  բազմագույն  երանգներով : Ճերմակ  ամպերը  երկնքի  կապույտ  եթերի  վրա  լողում  են, ինչպես  փրփուր  կղզիներ, որոնք  մեղմ  քամու  ուժից  հեռանալով` հալչում  են    հորիզոնի  կապույտ  ալիքների  վրա ...Շիկացած  արևն  իր  թափանցիկ  շողերը  սահեցնելով  գարնան  կենարար  օդից  կազդուրված  կանաչ  ծիլերի  վրայով, համբուրում  է  հողը, ողջունում  մարդկանց  ու  շարունակում  իր  հավերժական  ճանապարհը...Սկսվում  է  աշխատանքային  աշխույժ  առօրեան...
    Բարձր  երկինքը  ողողվում  է  սպիտակ  լույսով, փայլուն  աստղերը  հերթով  անհետանում  են  կապույտ  օվկիանի  խորքերում` իրենցից  չթողնելով  և  ոչ  մի  հետք ...Գիշերվա  խավարը  նահանջում  է, նահանջում  են  նաև  աստղերը` իրենց  տեղը  զիջելով  արշալույսին...
    Երկնակամարը  վառ  կարմիր  է  ներկվել ...



     Մահը  սարսափելի  չէ  և  ոչ  էլ` ծանր...Ծերությունն  է  ահարկու...Ծերությունը  վրա  հասավ  ժամանակից  էլ  շուտ, նրա  ծանր  մագիլներից  միայն  կյանքի  հետք  մնաց...մի  օրորվող  հուշ  մնաց...
     Մանկությունս  էլ, ինչպես  կայծակ,  մի  ակնթարթ  միայն  փայլեց  ու  անցավ...
     Օ, հուշ  է, հուշ...չի  եղել  նա...կամ  էլ` երազ  է  եղել...
     Արծաթագույն, կենսաթրթիռ  մանկություն ...
     Փայլեց  միայն  մի  վայրյան...
     Իսկ  երիտասարդությունս...ավա~ղ...կորավ  հավիտյան...
   
     Մենք  շատ  բան  կորցրինք  աշխարհում, ես  դեռ  չգիտեմ,թե  ինչով  կվերջանա  մեր  այս  հուսահատ  վիճակը, ՄԱՅՐ ... / 08.05.1963թ. /


     Ախ, ՀԱՅՐԻԿ  ջան, ինչու  այդքան  շուտ  հեռացար  խռոված,
     Ինձ  թողեցիր  մտամոլոր, ցնորված ...
     Ախ, այն  խոսքը, որ  ասացի  քո  ականջին  գիշերով
     Թույնի  նման  ինձ  տանջում  է  ամեն  օր ...






Նեղացկոտ  ես, դու  իմ  փոքրիկ ,
Ինչպես  մի  նուրբ  թիթեռնիկ
Վազվզում  ես  սարերն  ի  վեր
Որպես  գառնուկ, որպես  մանկիկ...


Իմ  փոթորկոտ  հոգին  ես  դու
Մշուշների  մեջ  կռվող ,
Որ  ելնում  է  խորտակելու
Ամեն  խավար, ամեն  բռնող ... / 01.03.1963թ. /




Ես  քո  փոքրիկ  ոտքերի  տակ
Հրե  կայծեր  եմ  նկարում ,
Որոնք  շուտով, ինչպես  բոսոր
Վառվելու  են  խավարում ...


Երկար  ժամանակ  մի  հույսի  կամար
Հոգուս  խորքումը  փայլում  էր  անմար ,
Բայց  նա  էլ  մարեց  ասուպի  նման ...
Մարեց ?...-ոչ, երբեք, նա  դեռ  կշողա~.../ 20.07.1963թ. Սվ. /






                   ? -ին
Թե  գարնանը  հանկարծ  դու  գաս
Երջանկություն  կբերես ,
Սառած  հոգիս  երեկվա
Գարնան  բույրով  կլցնես ...


Թե  ամռանը  հանկարծ  դու  գաս
Ինձ  արև  ես  պագևում ,
Քո  ժպիտը  աչքերի 
Մի  նոր  կյանք  է  խոստանում...


Թե  ոսկեզօծ  աշնանը  գաս
Օ~, հաճելի  երևույթ ,
Դու  ինձ  համար  հազար  կյանք  կտաս
Ծաղիկների  մեջ  ԿԱՊՈՒՅՏ...


Իսկ  ձմռանը  եթե  դու  գաս
/ Միշտ  երազ  է  դա  եղել /
Ծաղիկների  մի  փունջ  կտամ ,
Որպես  սիրո  վկաներ .../ 12.01.1962թ. /






                       ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ



Այն  պահին, երբ  ես  մոլոր  ու  տխուր
Լուռ  քայլում  էի  կյանքի  ճամփեքով ,
Երբ  տատասկ  սիրտս  աղերսում  էր` < ջու~ր > ,
Իսկ  միտքս  ձգվում  հեռու  եզերքով ,
Երբ  պարզ  երկինքը  քահանայի  սև
Սքեմ  էր  հագել  ու  դեմքը  ծածկել ,
Երբ  հույսս  որպես  մի  թռչուն  անթև
Երկնքից  ընկել, կուրծքն  էր  փշրել ,
Դու  հայընվեցիր  ու  քո  հայտնությամբ
Ինձ, իմ  հրեշտակ, նոր  կյանք  բերեցիր ,
Քո  սուրբ  անունով  սիրտս  կնքեցիր ...